Արևմտյան ԶԼՄ-ները հրապարակել են բացառիկ փաստաթղթեր, որոնք հայտնվել են բրիտանական հետախուզության տրամադրության տակ'անվանելով դրանք «մեկ տարվա ընթացքում ահաբեկչության դեմ պայքարում ամենամեծ բեկումը»:
Հետախուզության տվյալները պարունակում են ԻԼԻՊ-ի նորակոչիկների անունները, հասցեները, հեռախոսահամարները և նույնիսկ նախորդ աշխատատեղերի մասին տեղեկատվությունը:
Daily Mail պարբերականը' համաձայն հրապարակված տվյալների, կազմել է ահաբեկիչների ծագման թոփ-ցուցակը: Ըստ դրա' նրանցից 485-ը' Սաուդյան Արաբիայից են, 375-ը'Թունիսից, 140-ը'Մարոկկոյից, 101-ը' Եգիպտոսից, 35-ը-'Ֆրանսիայից, 18-ը'Գերմանիայից, 16-ը'Մեծ Բրիտանիայից, 4-ը' ԱՄՆ-ից և 126-ը' այլ երկրներից: Ինչպես, օրինակ' Լիբանան, Բելգիա, Ավստրալիա, Նիդերլանդներ, Ռուսաստան և Աֆղանստան: