Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի քարտուղար Կասիմ Ատան հուլիսի 16-ին հայտարարել է, որ Բաբելոն, Դիյալա և Անբար մարզերում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» ավելի քան 100 անդամենր են սպանվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռազմակ ան լայնածավալ գործողություններին մասնակցել են նաև օդային ուժերը: Երկու օրվա ընթացքում Անբարի մարզում ԻԼԻՊ-ի սպանված անդամների թիվը կազմել է 79: Տեղեկություններ կան այն մասին, որ այսօր Բաղդադի արևմուտքում գտնվող Շուրթան շրջանում ԻԼԻՊ-ի 19 անդամներ են սպանվել:
Նախօրեին լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ ԻԼԻՊ-ի անդամները Իրաքի արևմուտքում սիրիացի 4 փախստականների մահապատժի են ենթարկել:
Իրաքյան ուժերը հաջողություններ են գրանցել Սալահ ադ Դին մարզկենտրեն համարվող Թիրքիթ քաղաքում:
Իրաքում իրավիճակը կտրուկ սրվել էր, երբ հունիսի սկզբին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող խմբավորումը լայնածավալ գործողություններ էր սկսել Իրաքի հյուսիսում: ԻԼԻՊ խմբավորման հսկողության տակ են գտնվում Անբարի շրջանի մի քանի քաղաքներ, ինչպես նաև Նինվե նահանգի Մոսուլ քաղաքը: