«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է հարձակվել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիների վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարության մեջ կոչ է ուղղվել կազմակերպության կողմնակիցներին՝ հետապնդել բոլոր նրանց, ովքեր կ միանան հակաահաբեկչական կոալիցիային, որի նպատակն է ոչնչացնել ԻԼԻՊ-ի Սիրիայում և Իրաքում գործող կառույցները:
ԻԼԻՊ-ի պաշտոնական ներակայացուցիչ Մուհամմադ ալ Ադնանիի խոսքով՝ խաչակիրներին սպասվում է անխուսափելի պարտություն: Սպառնալիքն ուղղված էր նաև Կանադայի և Ավստրալիայի դեմ:
Ավելի վաղ Ֆրանսիան միացել է ԻԼԻՊ-ի դեմ օդային ռմբակոծության գործողություններին: Նախագահ Օլանդի խոսքով՝ Փարիզը զինվորներ չի ուղարկի Իրաք, այլ միայն կմասնակցի օդային հարվածներին:
Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա երկրի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն կրկին հաստատել է, որ իր երկիրը չի մասնկացելու ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին: Այն իր օգնությունն Իրաքի հյուսիսային տարածքներին տրամադրել է զենքի տեսքով:
Մինչ այդ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում իրեն կաջակցեն ավելի քան 50 երկրներ: ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է ռազմական գործողություններ կսկսի ԻԼԻՊ-ի դեմ բոլոր այն տարածքներում, որտեղ այն գործում է, այդ թվում՝ նաև Սիրիայում: Նա ընդգծել է, որ ապստամբների դեմ պայքարում Վաշինգտոնը չի համագործակցի Դամասկոսի հետ: