Գերմանիան չի մասնակցի ԻԼԻՊ-ի դեմ ուղղված ավիահարվածներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին սեպտեմբերի 12-ին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Քրիստիան Վիրտցը:
Նրա խոսքով' Գերման իան խիստ մտահոգված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններով, սակայն բացառել է մասնակցությունն օդային հարվածներին:
Արաբական լրատվամիջոցների տեղեկացմամբ' Իրաքի մայրաքաղաք Բաղդադի արևելյան Զիունա շրջանում սեպտեմբերի 12-ին ուժգին պայթյուն է որոտացել: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Տեղեկություններ կան, որ ԱՄՆ-ը շուտով կսկսի ռազմական օդանավեր տեղակայել Իրաքյան Քրդստանի Արբիլ շրջանում՝ այդպիսով պատրաստվելով հարված հասցնել ԻԼԻՊ-ին:
ԱՄՆ-ն արդեն ավելի քան 150 հարվածներ է հասցրել ԻԼԻՊ-ի հենակետերին: Իսրայելն իր հերթին պատրաստակամություն է հայտնել օգնել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում: