Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի մասնակցելու Սիրիայում կամ այլ հարևան պետություններում որևէ ռազմական գործողություններին: Այս մասին ՌԴ նախագահն ասել է ամերիկացի լրագրողին տված հարցազրույցում՝ պատասխանելով ԻԼԻՊ-ի դեմ մղվող մարտերին ռուսական զորքերի հնարավոր մասնակցության վերաբերյալ հարցին:
«Սակայն մենք մտածում ենք, թե ինչպես ակտիվացնել մեր աշխատանքը՝ ինչպես նախագահ Ասադի, այնպես էլ այլ երկրներում մեր գործընկերների հետ»,- ասել է պետության ղեկավարը:
Պուտինը «հակասիրիական պրոպագանդա» և Ասադի թշնամիների մեքենայություններ է անվանել հայտարարությունն այն մասին, որ Սիրիայում շրջադարձային կլինի նախագահի հրաժարականը: