ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ ժամկետային զինծառայողները, ոչ պահեստազորը ներգրավված չեն և չեն մասնակցի Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը։
«Ժամկետային զինծառայողները չեն մասնակցում և չեն մասնակցելու մարտական գործողություններին, և պահեստազորի լրացուցիչ զորակոչ չի լինի:
Միայն պրոֆեսիոնալ զինվորականները կարող են լուծել առաջադրված խնդիրները», - ասել է ՌԴ ղեկավարը տեսաուղերձում:
Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։