Ստամբուլի օպերայի եւ բալետի թատրոնի երգչախմբի ղեկավար Գեւորգ Դավիթյանը նշանակվել է այդ հաստատության տնօրեն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս»-ը' նշելով, որ Գեւորգ Դավիթյանն այդ պաշտոնին նշանակվել է նախկին տնօրենի տարիքով պայմանավորված թոշակի անցնելու կապակցությամբ:

 

 

Գեւորգ Դավիթյանը ծնվել է Ստամբուլում 1968 թվականին: 1996 թվականին ավարտել է Պետական կոնսերվատորիայի օպերայի բաժինը: Տարբեր ժամանակաշրջաններում ղեկավարել է բազմաթիվ մանկական եւ բազմաձայն երգչախմբեր: Օպերային պրոֆեսիոնալ երգչի կարիերան սկսել է 1995-1996 թվականի սեզոնից: 1998 թվականին հաջողությամբ հանձնել է քննությունները եւ ընդունվել որպես Ստամբուլի օպերային թատրոնի մենակատար: Նա բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող է: Որպես երգչախմբի ղեկավար եւ մենակատար հանդես է եկել Փարիզի, Մյունխենի, Մոնրեալի, Պլովդիվի, Հանովերի, Էսսենի, Սալերնոյի, Բո ւխարեստի, Պեկինի, Շանհայի եւ աշխարհի այլ խոշոր քաղաքների օպերային թատրոններում:

 

 

Թուրքիայում օպերայի եւ բալետի առաջին թատրոնի հիմադիրը հայեր են: