Civilnet.am Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակազմը հրաժարվել է բեմ բարձրանալ: Փետրվարի 13-ին «Անուշ» օպերայի տոմսերը գնած հանդիսատեսը լքել է համերգասրահը, իսկ դերասաններն ու նվագախմբի ներկայացուցիչները հավաքվել են թատրոնի հետնամուտքի մոտ:

 

Նրանք բողոքում էին պարտադիր կենսաթոշակային համակարգով այս ամիս իրենց աշխատավարձերի նվազման դեմ: Դերասանները հայտնեցին, որ թատրոնի մոտ 700-հոգանոց աշխատակազմը' ներառյալ դերասանական և սպասարկող անձնակազմը, երգչախումբն ու նվագախումբը, որոշել են բոյկոտել աշխատանքային նման պայմանները: Այն հարցին, թե ինչպես է փոխհատուցվելու այսօրվա ներկայացման համար վաճառված տոմսերի արժեքը, դերասաններն ասացին՝ դա ադմինիստրացիայի խնդիրն է:

 

Նրանք հայտարարեցին, որ փետրվարի 11-ին, առավոտյան 11-ին կրկին կհավաքվեն Օպերային թատրոնի ետնամուտքի մոտ և կհրաժարվեն մասնակցել «Տրավիատա» ներկայացման փորձին:

 

Փետրվարի 10-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ցույց են անցկացրել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները: