Աուտիզմի իրազեման համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանը միացել է «Կապույտ լույս վառենք» (Light it up blue) միջազգային նախաձեռնությանը, որի շրջանակում ապրիլի 2-ի երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիակա թատրոնի շենքը կլուսավորվի կապույտ լույսով: Աշխարհի տարբեր երկրներում ապրիլի 2-ի գիշերը տարբեր շ ենքեր և կառույցներ լուսավորվում են կապույտ լույսով, ինչի նպատակն է հասարակության ուշադրությունը գրավել աուտիզմի խնդիրներին և խթանել ներառական միջավայրը:

 

Տարիների ընթացքում լուսավորվել են նյուրորքյան Empire State Building-ը, Սիդնեյիի օպերային թատրոնը, Պիզայի աշտարակը, Նիագարայի ջրվեժը:

 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, 2008 թվականին, ապրիլի 2-ը հռչակել է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Առաջնորդվելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հռչակագրով' այս օրվա առաքելությունն է շեշտադրել աուտզիզմով մեծահասակների և երեխաների կյանքի բարելավման անհրաժեշտությունը' դրանով իսկ աջակվելով նրանց լիարժեք և բովանդակալից կյանք վարելուն: