Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-15կմ խորության վրա: Այս մասին Mediamall.am-ը տեղեկանում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

 

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշում են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և աչալրջորեն հետևում դրանց ուղերթին:

 

ՊԲ հրամանատարությունը զգուշացնում է, որ Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում հանրապետության ՀՕՊ ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդի օդային թիրախները վերացնելու ուղղությամբ:

 

Արցախի երկինքը անվտանգ է և անընդհատ գտնվում է հակաօդային պաշտպանության ուժերի վերահսկողության տակ: