Նավթի համաշխարհային գները հուլիսի 16-ին բարձրանում են Միացյալ Նահանգներում «սեւ ոսկու» պաշարների վերաբերյալ վիճակագրության ֆոնի վրա, որը հումք արտադրողների համար ավելի լավ Էր կանխատեսումներից, վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

Երեւանի ժամանակով 8.11-ի դրությամբ Հյուսիսային ծովի Brent մակնիշի նավթային խառնուրդի՝ օգոստոսի ապառնագրերի արժեքը բարձրացել Է 0,88 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 57,55 դոլար: WTI-ի՝ օգոստոսի ապառնագրերի գինը բարձրացել Է 0,99 տոկոսով՝ մեկ բարելի դիամաց մինչեւ 51,92 դոլար:

 

 

ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության Էներգետիկական տեղեկատվության վարչությունը հուլիսի 15-ին հաղորդել Է, որ երկրում նավթի առեւտրային պաշարները (բացառելով ռազմավարական պահուստը) մեկ շաբաթվա ընթացքում, որն ավարտվել Է հուլիսի 10-ին, կրճատվել են 4,3 միլիոն բարելով՝ մինչեւ 46,1 միլիոն բարել: Պաշարների նվազունը եղել Է ավելի զգալի, քան փորձագետներն սպասում Էին, որոնք կանխատեսել Էին կրճատում 1,158 միլիոն բարելով:

 

 

Ըստ որում գնանշումները նախկինի պես գտվնում են հունիսի մեծություններից ցած՝ շուկայում օրական մոտավորապես 2,5 միլիոն բարել նավթի գերհագեցածության, ինչպես նաեւ շուկա իրանական նավթի վերադարձին շուկայի մասնակիցների նախապատրաստման ֆոնի վրա: Այսպես, Brent նավթի արժեքը հունիսի ամենաբարձր մեծություններից ցածր Է եղել 13 տոկոով, WTI-ինը՝ 17 տոկոսով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: