Հացադուլ հայտարարած նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի գիշեր նորմալ է անցկացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նա նշեց, որ վիճակը նորմալ է, առավոտյան նրա ճնշումը 90/60 էր:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ից Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել ԳԱԱ-ի առաջ: Երեկ կտրուկ վատացել էր նրա առողջական վիճակը, նույնիսկ չէր կարողանում խոսել լրագրողների հետ: Ավելի ուշ Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը համեմատաբար կայունացել էր, սակայն դեռ չէր կարողանում հաղորդակցել լրագրողների հետ: Նախագահի թեկնածուի մոտ շուրջօրյա հերթապահություն են իրականցնում ոչ միայն նրա շտաբի ներկայացուցիչները, այլեւ «Շտապօգնության» բրիգադը:
Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am