Օրերս «Հայբիզնեսբանկի» Վարչության նախագահ Արսեն Միքայելյանն այցելեց ԼՂՀ սահմանամերձ դիրքերում իրենց պարտքը պատվով կատարող ժամկետային զինծառայողներին, որի ընթացքում ծանոթացավ նրանց առօրյային, կենցաղային պայմաններին և զրուցեց հետաքրքրող հարցերի շուրջ:
Ա. Միքայելյանը սպայական անձնակազմի ուղեկցությամբ շրջեց նաև սահմանի առաջին գծում՝ քննարկելով բանակի ներկա մարտական վիճակը, մասնավորապես դրական զարգացումները:
«Հայբիզնեսբանկի» Վարչության նախագահը, գնահատելով զինվորի նշանակալից դերը հայրենիքի պաշտպանության գործում և բանակին աջակցելու կարևորությունը, երիտասարդ մարտիկներին հանձնեց առաջին անհրաժեշտության և այլ արժեքավոր ապրանքներ:
Տպավորություններով հագեցած շրջայցի վերջում Արսեն Միքայելյանը ներկա զինվորներին իր շնորհակալությունը հայտնեց հայրենասիրական մեծ նվիրումի համար՝ մաղթելով բոլորին խաղաղ երկինք և բարի ծառայություն: