Հուլիսի 17-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 77 շենքի 9-րդ հարկի երկաթբետոնե կառուցատարրի մի մասն ընկել է, առկա է մյուս մասի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Հրշեջ-փրկարարները հեռացրել են պատուհանը (2 քմ) և հարակից քարը (1 հատ):
Պարզվել է, որ պոկվել և կախվել է նաև 6-րդ հարկի անձրևատար խողովակը. առկա է ընկնելու վտանգ:
Փրկարարներն ապամոնտաժել են անձրևատար խողովակը (մոտ 2 գմ):
Փրկարարները վերադարձի ճանապարհին՝ Գ.Նժդեհի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում, նկատել են ՃՏՊ՝ անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ա. Մ.-ին (ծնվ. 1942թ.), ով հոսպիտալացվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Վերջինս ժամը 01.10-ին մահացել է: