Նոյեմբերի 7-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը մեկ շաբաթական երեխա է մահացել:
Երեխան ծնվել է ներարգանդային ինֆեկցիայով՝ ներարգանդային սեպսիս, թոքաբորբ, ցիտոմետալովիրուս, հեպատիտ, պոլիօրգանային անբավարարությամբ, որի մասին անմիջապես տեղեկացրել են ծնողներին:
Երեխայի մոր վիճակը բավարար է, դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն պետք է մնա բժիշկների հսկողության տակ: