ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ ժամանում է Երևան:
«Անհամբեր սպասում եմ ՀՀ նախագահ Սարգսյանի և արտգործնախարար Նալբանդյանի հետ Երևանում երկուշաբթի կայանալիք հանդիպմանը, որպեսզի քննարկենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը»,- գրել է Ուորլիքը: