Այսօր Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպում նախատեսված չէ: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Այս պահին մենք Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկի հետ կապված քննարկում չենք ունեցել: Այս դեպքում որոշումը պետք է կայացվի ԲՀԿ քաղաքական խորհրդի ձեւաչափում: Այս պահին մենք ձեռնպահ ենք մնալու մեր անձնական դիրքորոշումը հարցի վերաբերյալ ներկայացնելուց մինչ այն պահը, երբ ԲՀԿ քաղաքական խորհուրդը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կքննարկի այդ առաջարկը»,- ասաց Տոնոյանը: