ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ' Ալավերդի քաղաքի բնակիչ Լեւոն Արթուրի Նալբանդյանի առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ: Այս մասինԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

 

 

2015 թվականի հուլիսի 19-ին' ժամը 00:40-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ զույգ սրունքների շրջանում ստացած հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է ընդունվել 1993 թվականին ծնված Լևոն Նալբանդյանը:

 

 

Նույն օրը' ժամը 02:10-ին, ինքնակամ ներկայացել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կարեն Վարուժանի Երիցյանը և հայտարարել, որ ինքնաձիգով ինքն է կրակել և անզգուշությամբ Լևոն Նալբանդյանին պատճառել վերոհիշյալ վնասվածքները' ներկայացնելով АК-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը' պահունակով, որում առկա է եղել երկու փամփուշտ:

 

 

Հարուցվել է քրեական գործ' անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն պահելու և կրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար: