«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կալանավորվել է «Կապանի երեխաների պաշտպանության և խնամքի գիշերօթիկ հատատություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Համբարձումյանը: Քննչական կոմիտեի Կապանի քննչական բաժնում նրան մեղադրանք է առաջադրվել յուրացումներ եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Խոսքը մի քանի միլիոնի յուրացման մասին է: Պարզվում է' տնօրենը յուրացրել է երեխաների համար նախատեսված հանդերձանքը: Համենայն դեպս'նա գումարը փոխանցել է անհատ ձեռնարկատիրոջ հաշվեհամարին' գիշերօթիկում խնամվող երեխաներին անհրաժեշտ հանդերձանք ձեռքբերելու համար, սակայն ավելի քան 3 մլն դրամի հանդերձանքը յուրացրել կամ էլ ապրանքն է քիչ ստացել իրականում եւ գումարն ուղղակի ուրիշի միջոցով կանխիկացրել է:
Շարունակությունն` այստեղ: