Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ՝գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ, այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Հավաքին մասնակցում է 21 բռնցքամարտիկ, որոնցից ուժեղագույնները կմասնակցեն օգոստոսի 5-ից 16-ը Բուլղարիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Ուսումնամարզական հավաքի ընթացքում մարզչական շտաբն ուշադրությունը կենտրոնացնելու է բռնցքամարտիկների ֆիզիկական և տեխնիկատակտիկական որակները բարելավելուն: Հայաստանի ընտրանին ուսումնամարզական հավաքը կավարտի հուլիսի 30-ին և մի քանի օր հանգստից հետո կմեկնի Բուլղարիա:
Մրցաշրջան 2015-ը հայ բռնցքամարտիկների համար վարկանիշային է, և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ամեն ինչ անում է, որպեսզի մեր բռնցքամարտիկները պատշաճ մակարդակով մասնակցեն բոլոր մրցաշարերին. տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: