Հայ կրտսեր տարիքի բռնցքամարտիկները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է բռնցքամարտի ֆեդերացիան: Մարզիկները հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 9-ը մասնակցելու են Անապայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մրցաշարին նախապատրաստվելու համար պատանի բռնցքամարտիկները, ավագ մարզիչ Աշոտ Ավետիսյանի գլխավորությամբ, հոկտեմբերի 17-27-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն «Օլիմպիական ապագայում»: Հավաքին կմասնակցեն 18 քաշային կարգերի 22 բռնցքամարտիկ: