«Օմեգա» գիշերային ակումբում ծեծի են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության 46-ամյա մի քաղաքացու: Այս տեղեկությունը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական վարչությունից:

 

Ծեծի ենթարկված քաղաքացուն տեղափոխել են «Էրեբունի» հիվանդանոց:

 

«Օմեգա» գիշերային ակումբի կառավարիչը ոստիկանությանը հայտնել է, որ իրենց պարսիկ հաճախորդը վիճաբանել է իրենց հետ և աստիճաններից ընկել: 

 

Ավելի ուշ արդեն պարզվել է, որ «Օմեգայի» անվտանգության աշխատակիցն է հաճախորդին ծեծել և կոտրել ձեռքը: