Ավտոմոբիլաշինությունը, նավթաքիմիան, Էներգետիկան եւ շրջակա միջավայրի պահպանությունը կդառնան Գերմանիայի եւ Իրանի միջեւ ապագա փոխգործակցության հիմնական ուղությունները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 20-ին այս մասին իրանա-գերմանական համագործակցությանը նվիրված խորհրդաժողովում հայտարարել Է Գերմանիայի փոխկանցլեր, Էկոնոմիկայի եւ Էներգետիկայի նախարար Զիգմար Գաբիելը, որն այցով գտնվում Է Իսլամական Հանրապետությունում:
«Շատ բնորոշ Է այն փաստը, որ այսօրվա դրությամբ Իրանա-գերմանական առեւտրական պալատի անդամներ են ավելի քան 2 հազար ընկերություններ,- ասել Է նա:- Դա ցուցադրում Է ապագայի մեծ ներուժը եւ երկու երկրների ձգտումը հետագայում Էլ զարգացնելու փոխշահավետ տնտեսական կապերը»: Գաբրիելը նշել Է, որ Իրանի եւ Գերմանիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալը նախկինում հասնում Էր 2,4 միլիարդ դոլարի: Իսկ այժմ, նրա խոսքով՝ «պատժամիջոցների վերացումից հետո կարող Է կրկնապատիկ մեծանալ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: