Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո պաշտոնական Անկարայի արձագանքը սպասեցնել չի տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն այս առնչությամբ հայտարարություն է տարածել՝ արդեն ավանդական դարձած արտահայտություններով մեղադրե լով Բելգիային «պատմական ճշմարտությունները խեղաթյուրելու», Թուրքիային «անհիմն մեղադրելու» մեջ:

 

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից դիմել են իրենց հատուկ շանտաժի քաղաքականությանը' սպառնալով, թե բանաձևը կարող է բացասական ազդել թուրք-բելգիական երկկողմ հարաբերությունների վրա: