Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի որոշմամբ կարճվել է «Ստարտ-Մեդիա» ՍՊ ընկերության տնօրեն, «iLur.am» ինտերնետային կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հարուցված քրեական գործը:

 

 

Միաժամանակ, նկատի ունենալով, որ 2015 թվականի հուլիսի 16-ին Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը մտահոգություն էր հայտնել ilur.am կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ, այդ կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նամակ է հղել տիկին Միյատովիչին: Նամակում մանրամասն բացատրել է հարուցված քրեական գործի բոլոր հանգամանքները, ինչպես նաև միջազգային և ներպետական օրենսդրության այն չափանիշները, որոնք հաշվի են առնվել քրեական գործը հարուցելիս: Գլխավոր դատախազը Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչին հրավիրել է մասնակցել սեպտեմբերին կազմակերպվելիք կլոր-սեղան քննարկմանը, որի ընթացքում կքննարկվեն մի կողմից խոսքի ազատության պաշտպանության և մյուս կողմից հանրության այլ կենսական շահերի, օրինակ արդարադատության շահի պաշտպանության միջազգային չափանիշներին համահունչ հավասարակշռելու եղանակները: