ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
«Կարո Կարապետյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի հիմքով»,- ասաց նա։