ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Զիգֆրիդ Բրակեին:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, շնորհակալական ուղերձում մասնավորապես ասված է․

 

«Հարգելի պարոն նախագահ,

 

Թույլ տվեք խորին շնորհակալությունս հայտնել Ձեզ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Վստահ եմ, որ Ներկայացուցիչների պալատի այդ քայլն իր նպաստը կունենա ապագայում մարդկության դեմ նման ոճրագործությունների կանխարգելման գործում:

 

Բելգիայի խորհրդարանը ևս մեկ անգամ հավաստեց իր հավատարմությունն այն բարձր արժեքներին, որոնք դավանում է ողջ Բելգիայի ժողովուրդը:

 

Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանացս հավաստիքը»։