Թուրքիայի արևելքում՝ Աղրը նահանգում, ծայրահեղականները պայթեցրել են գազամուղը. տեղեկացնում է РЕН ТВ-ն:

 

Երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից հայտնել են, որ պայթյունը տեղի է ունեցել Իրանի հետ սահմանից 15 կմ հեռավորության վրա:

 

Նշվում է, որ հրդեհն արդեն մարվել է:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում իրավիճակը կտրուկ վատթարացել է Սուրուչ քաղաքի վրա իրականացված ահաբեկչությունից հետո, որը կազմակերպել է «Իսլամական պետությունը»: