Այսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայրի (ԿՊԶ) պետ Գալստյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել Ոստիկանության կադրերի ռեզերվ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով այդ պաշտոնին է նշանակվել Ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ազարյանը՝ ազատվելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնից: