Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արյունոտ ծաղրածուն սիրում է թվերի սիմվոլիզմը։
Հիշեք՝ ինչպես սկսեց իր «հաղթական երթը» ապրիլի ուրբաթ 13-ին, ինչպես սատանայի թվով՝ 666 օր բացարձակ իշխանություն ունեցավ մեզ վրա, ինչպես Ծաղկազարդի օրը, երբ մեր Տերը մտավ Երուսաղեմ, որոշեց հավասարվել Նրան և հաստատել իր հաղթանակը անիծված հանրաքվեով…
Ու պարտվե՛ց։
Որովհետև թվային խեղկատակությունից ու չարից այն կողմ կա Վերին իշխանություն, որը սահման է դնում Արարքին։
Չարը պարտվեց ու կպարտվի, բայց արյունոտ է պարտվում, անմեղ արյուն խմելով, բոլորիս մեղսակից անելով է պարտվում։ Թե չարի խնջույքն ինչքան կտևի, մեզնից է կախված. որովհետև Բարձրյալն ընտրության իրավունք ու պարտականություն է տվել մարդուն։
Կռապաշտ ոգևորությամբ փողոցներում դիվական աղաղակներ արձակելը, ծիսական պարերով չարքի շուրջը պտտվելը, դևին զոհ մատուցելով՝ խորովածի ծուխը երկինք հանելը մեր ընտրությունն էր, ու պետք է սպասեինք երկնային պատասխանին։
Երբ ինքնահավանությունից ցնորված՝ ՀՊԱՐՏ-ության հաթաթա էինք տալիս Բարձրյալին, պիտի սպասեինք արձագանքին։ ՀՊԱՐՏ-ության մեղքի համար սիրելի հրեշտակներ են կործանվել, մենք ո՞վ ենք՝ ընդամենը եսասասիրությունից կուրացած մահկանացուներ…
Եվ աղետը, որի մեջ ենք հիմա, և արյան բաղնիքը, որտեղ մեզ լողացնում են, և մութը, որ նստել է ապագայի վրա, մե’նք բերեցինք՝ անգիտությամբ, ինքնախաբեությամբ, կռապաշտությամբ։
Բայց ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ՝ դեռ ուշ չէ այս խելագարությունը կանգնեցնելու համար։ Պարզապես կրկին վերադառնանք ճամփաբաժան, ազգովի ապաշխարենք բաբելական մեղքի համար և մեր հոգուց, կյանքից, երկրից քերենք նեռին։ Համոզված եղեք՝ կթոթափվենք թե պարտված պատերազմի ավերներից, թե կորոնավիրուսից, թե հուսահատության խավարից։
Եվ ոտքի կկանգնենք՝ Տիրոջ կամոք ու մեր հավատով…
Արյունոտ ծաղրածուն պետք է պոկվի իր պատվանդանից ու նետվի անդունդը, ինչպես անկյալ հրեշտակը նետվեց։
Եվ դա մեր փոխարեն ուրիշը չի անելու։
Շուտո՛վ…»։