Չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանը կամ իր որդին պետք է հանդիսանան այն անձինք, որ ես ոստիկանապետ փոխեմ, մի քիչ շատ չի՞: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղի ունեցած փակ խորհրդակցությունից հետո հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը,- փոխանցում է news.am-ը:

 

Նա նշեց, որ իր այցի նպատակն է ներկայացնել տարածքային նոր ոստիկանապետին՝ գնդապետ Վարդան Նադարյանին: Վլադիմիր Գասպարյանը շեշտեց, որ իր կադրային փոփոխությունները պետք է դիտել միայն բարեփոխումների տեսանկյունով: Ոստիկանապետը մասնագիտական բացահայտումների առումով բավարար է գնահատել Կարեն Բաբակեխյանի աշխատանքը, բայց բավարար չի գնահատում, որ անձնակազմը չի կարողացել իր վարչության պետին սատարել քաղաքացի-ոստիկան հարաբերություններն ըստ պատշաճի բերելու, հասնելու հարցում:

 

«Վախի մթնոլորտ չեմ կարծում, որ կա իսկ եթե վախենում են, վախենում են նրանից, որովհետեւ գող սիրտը դող է, նորմալ մարդիկ չեն վախենում, գյումրեցիք ինքնասեր ժողովուրդ են»,-ասաց Վլադիմիր Գասպարյանը՝ հավելելով, որ անպատժելիությանը վերջ դնելը անընդհատ պրոցես է, պետք է անպատժելիին պատժել: Հարցին, թե Գյումրիում ոստիկանության աշխատանքը բարդ է, նա այսպես պատասխանեց. «Ոստիկանության աշխատանքը ընդհանրապես բարդ է եւ անշնորհակալ, բայց չեմ կարծում, որ ոստիկանության համար ինչ-որ մի խնդիր կա, որը հնարավոր չէ լուծել: Կան ոստիկաններ, որոնք դա չեն ուզում անել, չեն ուզում անել, որովհետեւ քավոր են, սանիկ են, ազգական են, ցեղակից են, քյաբաբի ընկեր են»:

 

Մանրամասն' այստեղ: