Հուլիսի 30-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի 13-րդ փողոցի տներից մեկի բնակիչը փակվել է տանը և սպառնում է ավտոմեքենայի գազի բալոնով պայթեցնել տունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը:

 

 

Պարզվել է, որ 1980 թ. ծնված Ա. Խ.-ը բացել է խոհանոցի գազօջախի, ինչպես նաև նախապես տուն բերած գազի բալոնի (ավտոմեքենայի) փականները (ավտոմեքենայի գազի բալոնը դատարկ է եղել):

 

 

Տեղի ուժերով տան գազամատակարարումը դրսից դադարեցվել է:

 

 

Փրկարարների, ոստիկանության աշխատակիցների և հարազատների հետ բանակցությունների արդյունքում քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է: