Քիչ առաջ Օմբուդսմենի տեղակալ Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱԱԾ մեկուսարանում գտնվող Տիգրան Առաքելյանին և առանձնազրույց ունեցել վերջինիս հետ: Տիգրան Առաքելյանը հայտնել է‚ որ համաձայն չէ իրեն առաջադրված մեղադրանքին և ներկայացրել է դիմում՝ խնդրելով Օմբուդսմենի աջակցությունն իր իրավունքների պաշտպանության հարցում:

 

Տիգրան Առաքելյանն առանձնազրույցի ընթացքում ասել է‚ որ որևէ բողոք չունի մեկուսարանում պահման պայմաններից‚ իր նկատմամբ որևէ բռնության չի գործադրվել‚ ունի փաստաբան‚ ում հետ արդեն տեսակցել է: Առաքելյանը ներկա պահի դրությամբ իր դատավարական իրավունքների խախտման վերաբերյալ դժգոհություններ չի ներկայացրել:

 

Օմբուդսմենն իր լիազորությունների շրջանակներում կքննարկի Տ. Առաքելյանի դիմումը‚ ինչպես նաև ուշադրության կենտրոնում կպահի քրեական վարույթը' Տիգրան Առաքելյանի դատավարական իրավունքների լիարժեք ապահովման նպատակով: