Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը դուրս է եկել Բաքվում ընթացող թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակչում թենիսիստուհին հաղթել է Եվգենիա Ռոդինային:
Մեկ ժամ 21 րոպե տևած պայքարն ավարտվել է՝ 6:3, 6:2 հաշվով:
Նշենք, որ Գասպարյանը իր կարիերայում առաջին անգամ է դուրս գալիս WTA մրցաշարերի եզրափակիչ:
Հաջորդ հանդիպումը թենիսիստուհին կանացկացնի Իտալիայի ներկայացուցիչ Կարին Կնապի հետ: