Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը դարձավ Բաքվի WTA մրցաշարի հաղթող:
Գասպարյանը, ով համաշխարհային վարկանիշային աղյուսակում 112-րդ հորիզոնականում է, եզրափակիչում մրցում էր Ռումինիան ներկայացնող Պատրիցիա Կարեյ Տինգի հետ: Ազգությամբ հայ թենիսիստուհին հաղթանակի հասավ երեք սեթում էլ՝ 6:3, 5:7, 6:0 հաշվով: Ամբողջ հանդիպումը տևեց 2 ժամ 29 րոպե:
Ազգությամբ հայ թենիսիտսուհու համար սա առաջին WTA եզրափակիչն է: Նա դեռևս 20 տարեկան է: Այս հաղթանակից հետո Մարգարիտա Գասպարյանը հավաքեց 280 վարկանիշային միավոր և 43 հազար ԱՄՆ դոլար: