Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը դարձել է Տաշքենդի թենիսի մրցաշարի զուգախաղի հաղթող:
Գասպարյանը և Ալեքսանդրա Պանովան եզրափակչում 6:1, 3:6, հաշվով հաղթանակ են տոնել Վերա Դուշևինայի և Կատերժին Սինյակովայի նկատմամբ: Պայքարը տևել է 1 ժամ 3 րոպե:
Նշենք, որ սա Գասպարյանի երրորդ տիտղոսն է WTA մրցաշարերում: