Բաքվում շարունակվում են Եվրոպական խաղերը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի էր դուրս եկել բռնցքամարտիկ Սամվել Բարսեղյանը:
60 կգ քաշայինների պայքարում բռնցքամարտիկը 3:0 հաշվով պարտվել էր բուլղարացի Էլիան Դիմիտրովին:
Մրցաշարում մրցավարական կողմնապահությանն է անդրադարձել Եվրոպական խաղերում Հայաստանի պատվիրակության մամլո խոսնակ Կարեն Գիլոյանը և ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Ամենայն հավանականությամբ բռնցքամարտում մեր ճանապարհներն ամուր փակել են: Անզեն աչքով էլ երևում էր, որ Սամվել Բարսեղյանը շատ ավելի ակտիվ է ու շատ է հարվածում: Բայց կոճակ սեղմողների խիղճը մաքուր չէր»: