ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Արևմուտքը կանգնել է «թշնամիների պակասի» խնդրի առջև: Հետևաբար, սեփական երկրի տնտեսության և բանակի զարգացումը խթանելու համար արևմտյան երկրները որոշել են որպես «թշնամի» ներկայացնել Ռուսաստանին, գրում է ավստրիական Contra Magazin պարբերականը:

 

Չինաստանը, Հյուսիսային Կորեան և Կուբան չեն իրականացնում զորահավաքային գործառույթը, նշում է հոդվածի հեղինակի:

 

Նրա կարծիքով՝ «Սառը պատերազմի» ավարտից հետո Արևմուտքը երկար ժամանակ հաղթող էր համարում իրեն, և Արևելյան բլոկի երկրներից ոչ մեկը նրա համար սպառնալիք չի ներկայացրել:

 

Սակայն, զարգացման համար անհրաժեշտ են խթանող գործոններ, որոնք կոմունիզմի փլուզումից հետո անհետացել են: Այդ պատճառով Արևմուտքը որոշել է իր համար թշնամի «ստեղծել»: Անպարտելի Ռուսաստանն ամենահարմարն է եղել այդ դերի համար, գրում է լրագրողը: