Սահմանային իրավիճակը վերահսկելի է հայկական զինուժի, ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների և այլ կառույցների կողմից: Այսպես արձագանքեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սահմանային լարվածության հետ կապված լրագրողների հարցին:

 

«Վերջին ժամանակներում մեկ լարվածությունը բարձրանում է, մեկ իջնում: Մի քանի օր առաջ խոշոր տրամաչափի ականանետերի կրակոցների քանակը ավելացել էր, բայց երեկվա դրությամբ կրակոցների քանակը բավականին քչացել է»,-ասաց Սեյրան Օհանյանը:

 

Նա շեշտեց, որ հայկական կողմը պատասխանում է միայն նշանառված, հստակ նպատակով արձակված կրակոցներին: «Անկանոն կրակոցներին չենք պատասխանում, բայց եթե դիպուկահարների կրակոցներ են, խիստ կերպով պատասխանում ենք»,-ավելացրեց պաշտպանության նախարար