«Ի պատասխան հակառակորդի սադրիչ գործողությունների, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները Մարտունու ուղղությամբ ձեռնարկել են ընդամենը երկու հակազդիչ քայլ և շփման գոտու ամբողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը«»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը:

 

Նա տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա- ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ինքնաձիգերից, գնդացիրներից, «ՈՒՏՅՈՍ», տիպի զենքերից և դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, հայկական դիրքերի վրա արձակելով ավելի քան 700 կրակոց: Մարտունու պաշտպանական բնագծում (ադրբեջանական զինուժը 32 անգամ կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17) և 60 մմ-ոց ականանետ (8 արկ):