Օգոստոսի 10-ին, ժամը 03.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի-Նոյեմբերյան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում' ավտոճանապարհը դարձնելով է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Նոյեմբերյան հատվածի 8-րդ կմ-ում:

 

Հրշեջ-փրկարարները «Թումանյան ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ բացել են ավտոճանապարհը: