Շուրջ հազար հրշեջներ եւ 150 միավոր տեխնիկա են աշխատում Չինաստանի Տյանցզին նավահանգստային քաղաքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վայրում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը, աշխատանքնեում ներգրավված են նաեւ ներքին զորքերը եւ օդուժ:

 

Ներկայում հրդեհի հիմնական մասն արդեն մարված Է, շարունակվում են վիրավորների ու զոհվածների որոնումները: Աշխատանքները ղեկավարում Է ողբերգության վայր ժամանած ՉԺՀ-ի հանրային անվտանգության նախարար Գո Շենկունը:

 

Հրշեջների աշխատանքը խիստ դժվարանում Է այն պատճառով, որ պահեստում պահվում Էին մեծ քանակությամբ քիմիկատներ: Հրդեհը մարելու համար արգելված Է ջրի կիրառումը. հակահրշեջային ծառայության աշխատակիցներն օգտագործում են ավազ, փրփուր, փոշեխառնուրդներ եւ այլ հատուկ միջոցներ:

 

Պատահարի վայրը շրջապատված Է մի քանի կիլոմետր շառավղով: Անօդաչու թռչող սարքերը տեղանքի նկարահանումներ են կատարում, օդում երթեւեկում են ռազմական ուղղաթիռներ:

 

Ըստ վերջին տվյալների, Տյանցզին քաղաքի պահեստում պայթյունից զոհերի թիվը հասել Է 44-ի: Եվս 520-ը վերքեր են ստացել: Առնվազն 66 տուժածներ օրհասական վիճակում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: