Շվեդիայում Ադրբեջանի դեսպանատան ավտոմեքենաները ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար ճանապարհային ոստիկանության կողմից տուգանվել են: Տուգանքի գումարը կազմում է 11700 եվրո:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով շվեդական ԶԼՄ-ները, երկու երկրների միջեւ դիվանագիտական սկանդալը բորբոքվել է այն բանից հետո, երբ ադրբեջանական դիվանագետներ հրաժարվել են վճարել տուգանքները' հղում կատարելով իրենց դիվանագիտական անձեռնմխելիությանը:
Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտողներ են ոչ միայն ադրբեջանական դեսպանատան աշխատակիցները: Բանը նրանում է, որ Շվեդիայի Պատիժների իրագործման պետական ծառայությունն իրավունք չունի դիվանագետներից պահանջել վճարել տուգանքները: Արդյունքում բոլոր դատական որոշումներն ուղարկվում են այդ երկրի ԱԳՆ:
Շվեդիայում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտող երկրների դեսպանատների մեջ առաջին տեղում թուրք դիվանագետներ են, երկրորդ տեղում' ադրբեջանցի, երրորդ տեղում' ռուս դիվանագետները:
Նման իրավճակ է ստեղծվել նաեւ Նիդերլանդներում, որտեղ ադրբեջանական դիվանագետներն արդեն շատ ամիսներ հրաժարվում են վճարել ճանապարհային ոստիկանության տուգանքները: