Այսօր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հիետ, որից հետո կառավարության կայքում բավական կասկածելի տեքստ էր հայտնվել, որտեղ իբր ԱՄՆ դեսպանն ասել էր.
«Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»։
Իսկ փոխարենը տեղադրվել է նոր տեքստ, որտեղ նշված է.«Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի»: