Լուրեր.com-ի ունեցած հավաստի տեղեկություններով՝ Լատվիայի խորհրդարանում տեղի ունեցած Միջազգային Եվրոպական Շարժման նիստը փորձել են խաթարել ադրբեջանցի դիվանագետներ, որոնք ըստ ամենայնի նպատակ են ունեցել պահել թուրք գործընկերների «թասիբը» և կանխել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

 

Անքաղաքակիրթ և լկտի պահվածքի պատճառով ադրբեջանցի դիվանագետներին արգելվել է մուտք գործել խորհրդարանի տարածք:

 

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Լուրեր.com-ը, Լատվիայի ազգային խորհրդարանի դահլիճում տեղի ունեցավ Միջազգային Եվրոպական Շարժման երկօրյա գագաթաժողովը, որտեղ օրակարգում ընդգրկված էր նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

 

Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ընդունվեց միաձայն: