Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել, որում ընդգծել է, որ, չնայած Թուրքիայի ճնշումներին և սպառնալիքներին, Գերմանիայի խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճ անաչող բանաձևը:

 

 

«Մինչ քվեարկությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ բանաձևի ընդունման դեպքում Գերմանիայի և Թուրքիայի քաղաքական, տնտեսական, ռազմական և առևտրային հարաբերությունները կվնասվեն: Բացի այդ, սպառնալից նամակներ են ստացել նաև Գերմանիայի Բունդեսթագի անդամները: Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է Բունդեսթագի կողմից բանաձևի ընդունումը՝ չնայած թուրքական կողմի ճնշումներին և սպառնալիքներին»,- ասված է հայտարարության մեջ: