Օգոստոսի 20-ին Հայաստանի նկարիչների միության սրահում տեղի կունենա նկարիչ Արամ Դանիելյանի անհատական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին կներկայացվի շուրջ 60 աշխատանք:
Արամ Դանիելյանի նկարների հիմքում էքսպրեսիոնիզմն է՝ գեղեցիկի, մարդկային փոխհարաբերությունների, բնության, կյանքի և գոյության մասին պատմող աշխատանքներով:
Ցուցահանդեսը բացառիկ է իր ոճային, դասական, անկեղծ ու դրական տրամադրությունների ճիշտ և հետաքրքիր համադրմամբ:
Այսպիսով՝ օգոստոսի 20-ին ժամը 15:00-ին տեղի կունենա նկարիչ Արամ Դանիելյանի անհատական ցուցահանդեսի բացումը, որը կտևի 7 օր: