Լոնդոնի The Mayor Gallery-ում դեկտեմբերի 3-ից մինչև 19-ը տեղի կունենա Կոնգո անունով շիմպանզեի վրձնած նկարների ցուցահանդես-վաճառքը: Այդ մասին հայտնել է Artnet-ը:
Այցելուներին կցուցադրեն 55 նկար, որոնց արժեքը կազմում է 1800-ից 7400 դոլար:
Դրանք պատկանում են նկարիչ և կենդանաբան Դեսմոնթ Մորիսին: Հենց նա է 1956 թվականին մատիտ տվել Կոնգոյին, երբ ուսումնասիրում էր կապիկների ստեղծագործական ունակությունները:
Երեք տարվա ընթացքում Կոնգոն վրձնել է ավելի քան 400 նկար: Դրանցից մի քանիսն իրենց հավաքածուների համար գնել են Պաբլո Պիկասոն, Խուան Միրոն և Սալվադոր Դալին: Շիմպանզեն տուբերկուլյոզից մահացել է 1964 թվականին: 2005 թվականին շիմպանզեի աշխատանքներից երեքը Bonham’s աճուրդում վաճառվել են 25 հազար դոլարով՝ ավելի թանկ, քան Ուորհոլի և Ռենուարի նկարները՝ նույն աճուրդում: