Ֆրեզնոյում վախճանված ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, դերասան Ռաֆայել Աթոյանի թաղման հանձնաժողովը տեղեկացնում է, որ նկարչի աճյունն ԱՄՆ-ից տեղափոխվել է Հայաստան:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, անվանի նկարչին վերջին հրաժեշտը տեղի կունենա Հայաստանի նկարիչների միությունում' հուլիսի 16-ին, ժամը 12:00-14:00-ը, հուղարկավորությունը' Երևանի քաղաքային պանթեոնում: