Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր երկրի կապիտուլացման 70-րդ տարելիցի կապակցությամբ արտասանած ճառում խոստովանել Է, որ Ճապոնիան «անհաշիվ վնաս եւ տառապանքներ» է պատճառել անմեղ մարդկանց, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

 

Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ պատերազմին չմասնակցած մարդկանց սերունդները չպետք Է ծանրաբեռնված լինեն մշտական ներողություններով:

 

 

Նրա խոսքով՝ Ճապոնիան պետք է վստահ լինի, որ նման հակամարտությունն այլեւս երբեք չի կրկնվի:

 

 

Աբեն հատուկ հայտարարել է այն կանանց հանդեպ անկեղծ զղջման մասին, որոնց արժանապատվությունն անարգվել Է պատերազմի տարիներին:

 

 

Ըստ որոշ գնահատումների՝ ճապոնացի զինվորների համար ստեղծված հասարակաց տներում իրենց կամքին հակառակ հայտնվել են շուրջ 200 հազար կանայք , հիմնականում Կորեայից եւ Չինաստանից, ինչպես նաեւ Ֆիլիպիններից, Ինդոնեզիայից եւ Տայվանից: